Լուիս Սուարես. Ես կարող էի ասել, որ պայմանագիր ունեմ եւ չհեռանալ «Բարսելոնայից»
Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է անցած ամռանը «Բարսելոնայից» հեռանալու հանգամանքների մասին։
«Շատ ծանր էր «Բարսելոնայից» հեռանալիս։ Կային խոսակցություններ, որոնք հետագայում հաստատվեցին։ Այդ հանգամանքն ամենաշատն է ինձ խոցել։
Կումանը զանգեց եւ ասաց, որ չի տեսնում ինձ իր ծրագրերում։ Ես կարող էի ասել, որ պայմանագիր ունեմ եւ չհեռանալ «Բարսելոնայից», բայց ես չէի ցանկանում խնդիրներ ստեղծել։ Հպարտության զգացումից դրդված ես հեռացա»,– Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է Onda Cero–ն։
Լա լիգայում 34-ամյա հարձակվողն «Աթլետիկոյի» կազմում անցկացրած 16 մեկնարկային խաղերում խփել է 13 գոլ: