Իրանի նախագահի ուղղությամբ հավկիթներ են նետել
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ուղղությամբ նետել են հավկիթներ Թեհրանի օդանավակայանում, որտեղ նախագահը վերադարձել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից: Նրա անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել հովանոցներով ուղեկցել նրան դեպի մեքենա:
Իրանի նախագահի ուղղությամբ սկսել են հավկիթներ նետել: Նրան այդպիսի վերաբերմունք ցուցաբերել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած զրույցի պատճառով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Հայրենիք վերադառնալուց առաջ, ինչպես հայտնի է, Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Դա առաջին բանակցային խոսակցություններ էր երկու երկրների լիդերների միջև 34տարի անց: Խոսակցությունն անցել է շատ բարեհամբույր ենթատեքստով: Ռոուհանին մտադիր է թույլ չտալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների սրումը: