Սերգեյ Շաքարյանի փոխարեն հուղարկավորել են վանաձորցի զինվորի. արտաշիրիմումները շատացել են. Դեժավյու
«Արցախի հերոս» Սերգեյ Շաքարյանի գերեզմանը օրեր առաջ արտաշիրիմում է արվել: Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Արտաշիրիմումները շատացել են.
Dejavu-ի աղբյուրը փոխանցմամբ Եռաբլուրում 3.5 ամիս առաջ հուղարկված «Արցախի հերոս» Սերգեյ Շաքարյանի գերեզմանը օրեր առաջ արտաշիրիմում է արվել: Օրեր առաջ, դիակների մեջ հայտնաբերվել է Սերգեյ Շաքարյանի իրական դին: Արտաշիրիմումից հետո պարզվել է, Շաքարյանի փոխարեն հուղարկավորել են վանաձորցի զինվորի:
Այսօր էլ «Հրապարակն» էր գրել, որ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում, պատերազմում զոհված զինծառայողի ծնողները նոյեմբերին հուղարկավորել են իրենց որդու դին, սակայն 3 օր առաջ զանգ են ստացել, եւ իրենց ասել են, որ թյուրիմացություն է տեղի ունեցել՝ այլ անձի են հուղարկավորել, գերեզմանում իրենց որդին չէ, պետք է արտաշիրմում անել եւ դիակը հանձնել տիրոջը։
Dejavu-ի աղբյուրի պնդմամբ վերջին շրջանում արտաշիրիմումները զինվորական պանթեոնում հաճախակի են դարձել»,- գրում է տելեգրամյան ալիքը։