Արգելվում է կատակել Մայլի Սայրուսի մասին
Դերասանուհի Ռեբել Ուիլսոնը Ջիմի Քիմելայի հեռուստաշոուի ընթացքում պատմել է, որ իրեն արգելել են Մայլի Սայրուսի վերաբերյալ կատակներ անել:
«Ես ուզում էի նախքան Մայլիի ելույթը հայտարարելը, մի քանի կատակ անել նրա մասին, բայց համերգի և Մայլիի մենեջերներն ինձ արգելեցին»,-պատմել է Ռեբելը:
Ջիմի Քիմելան հետաքրքրվել է, թե հատկապես ինչ էր պատրաստվում ասել դերասանուհին Մայլիի մասին:
«Հավատացնում եմ`ոչ մի վիրավորական բան: Ընդամենն այն, որ Մայլին հայտնվել է բարձունքում տաղանդի բացակայության շնորհիվ: Համաձայնի'ր Ջիմի, սա վիրավորական չէ»,-պատասխանել է դերասանուհին:
Հեռուստահաղորդավարը չի համաձայնել Ռեբել Ուիլսոնի հետ: