Բաքվում լողացող արևային էլեկտրակայան կկառուցվի
Բաքվում կկառուցվի լողացող արևային էլեկտրակայան, հայտնում է minval.az լրատվականը:
Բեյուքշոր լճում 100 կՎտ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի կառուցման փորձնական ծրագրի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ տեղի է ունեցել առաջին հանդիպումը:
Ըստ էներգետիկայի նախարարության, հանդիպմանը ներկայացվել են «Գամմա Սոլուշնս» ընկերության (գնումների ծրագրի մրցույթի հաղթող) ծրագրի հետ կապված աշխատանքային սկզբունքները, մոբիլիզացված աշխատուժը, ծրագրի իրականացման ժամանակացույցն ու առաջիկա աշխատանքները:
Միջոցառմանը մասնակցել են էներգետիկայի նախարարության, «Մաքուր քաղաք» բաց բաժնետիրական ընկերության, Ասիական զարգացման բանկի և ծրագրի խորհրդատու ընկերության ներկայացուցիչներ: