Զինված հարձակում՝ «Ակբա բանկ»-ի վրա. կողոպտիչը թալանել է խոշոր չափի գումար. բանկի կառավարիչն ու անվտանգության աշխատակիցը վնասազերծել են նրան. Մանրամասներ. shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի տղամարդ՝ զինված զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Տղամարդը չի հասցրել փախնել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արկաբիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:
Քիչ առաջ նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։