Ռուսաստանցիների 66%-ն է վստահում Պուտինին. հարցում
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 66%-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է՝ հարցման մասնակիցների 66%-ի խոսքով՝ իրենք վստահում են երկրի ղեկավարին, իսկ 29.8%-ը հակադարձել է ու շեշտել, որ չի վստահում:
Միևնույն ժամանակ, հարցվածներին խնդրել են քաղաքական գործիչների ցուցակից ընտրել են նրանց, ում գործունեությանը հավանություն են տալիս: Այս դեպքում Պուտինին ընտրել են հարցվածների 61.8%-ը, իսկ 27.8%-ը չի համաձայնել նրա գործունեության հետ:
Հարցումն անցկացվել է հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր անձինք: 2018 թվականի հունիսի 18-ից մինչ օրս օրական կտրվածքով հարցում է անցկացվում 1.6 հազար անձանց շրջանում:
Նշենք՝ հարցումներն անցկացվում են հեռախոսազանգերի միջոցով: