Իրաքում սպանվել է ԻՊ-ի «Էմիր»-ը
Հինգշաբթի Իրաքի Ժողովրդական զորահավաքային ստորաբաժանումները հայտարարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Էմիրի» մահվան մասին, հայտնում է almasdarnews.com թերթը:
Իրաքի Ժողովրդական զորահավաքային ստորաբաժանումները հայտարարել են, որ Ֆալուջա շրջանից հյուսիս հաջողվել է սպանել «Իսլամական պետության» առաջնորդներին: Հայտարարության մեջ նշված է, որ ահաբեկիչներից մեկը հյուսիսային Բաղդադի և Ալ-Քարմայի էմիրն է, որին անվանում են Մուհաննադ Ահմադ Հաբիբ, իսկ մյուս ահաբեկիչը կազմակերպության անդամ Օմար Աբդել-Քասսարն է:
Իրաքի կառավարական ուժերը, ներառյալ Ժողովրդական մոբիլիզացման ստորաբաժանումները, ներկայումս անվտանգության լայնածավալ գործողություններ են իրականացնում ահաբեկչական կազմակերպության դեմ, որոնց ակտիվությունն աճել է մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած երկու ահաբեկչական ռմբակոծությունների ֆոնին: