Փարիզյան ոճ. Վիկտորիա Բեքհեմը ժամանել է Փարիզ (լուսանկարներ)
Չնայած այն բանին, որ Վիկտորիա Բեքհեմի հավաքածուն չի մասնակցում Փարիզյան նորաձևության շաբաթին, այնուամենայնիվ, նորաձևության սիրահար Բեքհեմը ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք`Փարիզյան նորաձևության շաբաթին մասնակցելու համար:
Վիկտորիան Լոնդոնից Փարիզ է եկել գնացքով, ոչ թե ինքնաթիռով: Բեքհեմի երկրպագուները հենց երկաթուղային կայարանում էլ դիմավորել են նրան: Երկրպագուներին և նորձևության գիտակներին հիացրել է Բեքհեմի հագուստը:
Փաստորեն, Դևիդ Բեքհեմի կինը ժամանել է ոչ միայն ցուցադրությունները նայելու, այլև սեփական նորաձևությունը թելադրելու: