Ռուսական օդատիեզերական ուժերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում հարվածներ են հասցրել «Աջնարդ ալ-Կավկազ» ահաբեկչական խմբավորմանը (տեսանյութ)
Այս շաբաթ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հզոր հարված են հասցրել «Աջնարդ ալ-Կավկազ» («Կովկասի զինվորներ») ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է almasdarnews.com թերթը:
RuVesna.Su յութուբյան ալիքը բացառիկ կադրեր է հրապարակել որտեղ երևում է, թե ինչպես են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը թիրախավորում ջիհադիստների ուսումնական կենտրոնը, որը գտնվում էր Իդլիբ նահանգի վարչական մայրաքաղաքից 17 կիլոմետր հյուսիս-արևմուտք:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի առաջնային գծի Su-24M ռմբակոծիչները 500 կիլոգրամանոց հզոր FAB-500 բարձր պայթուցիկ ավիացիոն ռումբերով հարվածներ են հասցրել ջիհադական կազմակերպության՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող շտաբներին, զորանոցներին և տրանսպորտային միջոցներին:
«Աջնարդ ալ-Կավկազ»-ը Սիրիայի ամենահզոր ջիհադական խմբավորումներից մեկն է, որը պատերազմի ընթացքում մի քանի հզոր գրոհներ է իրականացրել Սիրիայի արաբական բանակի նկատմամբ, նշում է թերթը: