«Վերադառնում է այն ժամանակաշրջան, երբ ԻՊ-ը խալիֆայությո՞ւն ուներ, իսկ Չինաստանն էլ մեզ արհամարհո՞ւմ էր». Պոմպեոն Բայդենին քննադատել Է «Ամերիկան վերադառնում է» արտահայտության համար
ԱՄՆ-ն իրեն չի կարող թույլ տալ նախագահ Ջո Բայդենի օրոք վերադառնալ այն արտաքին քաղաքական ուղեգծին, որը վարել Է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը: Փետրվարի 4-ին Fox News հեռուստաալիքի եթերում այդ կարծիքն Է հայտնել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ մեկնաբանելով Բայդենի ելույթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ի նոր նախագահը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ամերիկան վերադառնում է»:
«Դիվանագիտությունը վերադառնում է մեր արտաքին քաղաքականության կենտրոն»,- պարզաբանել Է նա: Բայդենը նշել Է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը վերջ կդնի մեկուսացվածության քաղաքականությանը, որը վարել Է ԱՄՆ-ի նախորդ ղեկավար Դոնալդ Թրամփը, կուժեղացնի հակազդեցությունը Ռուսաստանի եւ Չինաստանի ենթադյալ թշնամական քայլերին:
«Նա նկատի ունի՞ արդյոք, որ Ամերիկան վերադարձել Է այն ժամանակը, երբ «Իսլամական պետության» (ԻՊ ահաբեկչական խմբավորում) վերահսկողության տակ Էր խալիֆայությունը, որը տարածքով հավասար Էր Մեծ Բրիտանիային: Ես հուսով եմ, որ ոչ: Նախագահ Թրամփը եւ մեր անձնախումբը լուծել Է այդ հարցը»,- նշել Է Պոմպեոն:
«Երբ նա ասում Է «Ամերիկան վերադառնում է», դա նշանակու՞մ Է արդյոք, որ նա վերադարձավ այն բանին, որ Չինաստանը կրկին մեզ բանի տեղ չի դնի, միլիոնավոր աշխատատեղեր կոչնչացնի Կանզասում կամ Հարավային Կարոլինայում: Հուսով եմ, որ վերադարձ ասելով դա նկատի չունի»,- հավելել Է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը:
«Երբ նա խոսում Է դաշնակիցների մասին, նշանակու՞մ Է արդյոք դա վերադարձ դեպի այն բանը, որ անտեսենք դաշակիցերին եւ բարեկամներին, ինչպսին Իսրայելն Է, եւ Իրանում ահաբեկչների հետ վարվենք, ինչպես բարեկամների հետ՝ 150 միլիոն կանխիկ դոլար տրամադրելով նրանց: Ես համոզված չեմ, որ ամերիկացիները կարող են իրենց թույլ տալ արտաքին քաղաքականության եւս ութ տարի, որը Բարաք Օբամայի օրոք Էր,- կարծում Է Պոմպեոն:- Ես հուսով եմ՝ նրանք կընտրեն արտաքին քաղաքական ուղեգիծ, որն ավի շատ նման կլինի մեր ուղեգծին, երբ Ամերիկան առաջին տեղում Էր»: Նախկին պետքարտուղարը նաեւ շարադրել Է այն վարկածը, որի համաձայն Թրափի վարչակազմը խոչընդոտել Է ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդելու՝ Ռուսաստանին վերագրվող փորձերին: