Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա կմեկնի՝ հանդիպելու ռուսական էլիտայի հետ. ի՞նչ են ծրագրել ընդդիմադիր լիդերները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր քաղաքական լիդերների երկրորդ հանդիպումն է պլանավորվում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչև փետրվարի 8-ը Մոսկվայում տարբեր հանիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա Հայաստան:
Նախօրեին լիդերների հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո միայն կսկսեն կոնկրետ պլաններ գծել, ինչի համար կլինի նոր հանդիպում՝ նույն կազմով: Հիշեցնենք, որ նախօերին կայացած հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հստակեցված է միայն, որ փետրվարի 20-ից ակտիվ գործողություններ են սկսելու իրականացնել ընդդիմադիրները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Մանրամասներ՝ թերթի համարում: