Կուման․ Դի Մարիան անհարգալից վերաբերմունք է դրսեւորել «Բարսելոնայի» նկատմամբ
«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն արձագանքել է ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի խոսքին, թե կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին փարիզյան ակումբում խաղալու մեծ շանս ունի։
«Կարծում եմ՝ Դի Մարիան անհարգալից վերաբերմունք է դրսեւորել «Բարսելոնայի» նկատմամբ։ Մեր ֆուտբոլիստի մասին այդպիսի հայտարարությունները հարգանքի բացակայություն է։
ՊՍԺ-ից չափազանց շատ մարդիկ են քննարկում Մեսիին։ Բացի այդ, մենք առաջիկայում ՊՍԺ-ի հետ հանդիպումներ ունենք»,- Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն։
ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» կմրցեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։
33-ամյա Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։