Սամպաոլին համաձայնել է գլխավորել «Մարսելը»
Իսպանական «Սեւիլիայի», Չիլիի եւ Արգենտինայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին կգլխավորի «Մարսելը»։ Ֆրանսիական ակումբը համաձայնության է հասել 60-ամյա արգենտինացի մասնագետի հետ, որն այժմ բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» գլխավոր մարզիչն է, հաղորդում է AS-ը։ Բրազիլիայում մրցաշրջանի ավարտին մնացել է չորս հանդիպում։
«Մարսելը» փետրվարի 2-ին պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ, պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշին։
«Մարսելը» առաջարկ էր արել «Յուվենտուսի» եւ «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Մաուրիցիո Սարիին, սակայն մերժում էր ստացել։
Ֆրանսիայի առաջնության 21 խաղից հետո «Մարսելը» 33 միավորով 9-րդ տեղում է։