Մոսկվայի կենտրոնում հայտարարվել է պայթյունի սպառնալիք
Մոսկվայի կենտրոնում հայտարարվել է բնակելի շենքի տարհանման մասին՝ պայթյունի սպառնալիքի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Միտնայա փողոցում:
Ինչպես հայտնում է mk.ru-ն, սպառնալիքը կարող է իրական լինել: Նախնական տվյալներով՝ բնակարաններից մեկում վերանորոգման ընթացքում բանվորները բացել են հատակները: Այնտեղ նրանք իբր գտել են ական՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակներից: