Բարաք Օբաման կնոջը ոճի կուռք է անվանել եւ հուզել օգտատերերին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կնոջը՝ Միշելին, ոճի կուռք է անվանել եւ հուզել համացանցի օգտատերերին, հայտնում է Buzzfeed-ը։
Mahogany Books եւ Very Smart Brothas Book Club գրախանութների հետ տեսակոնֆերանսի ընթացքում հանդիպման կազմակերպիչները քաղաքական գործչին հարց են տվել կնոջ հագուստի մասին, որով նա ներկայացել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը։ Ի պատասխան Օբաման հնչեցրել է մի քանի օր առաջ կնոջն ուղղված խոսքերը. «Ես ասացի. «Լսիր, դու հիասքանչ ես։ Գիտես, ես հիանալի հասկանում եմ, թե ինչու ես դու ոճի կուռք»»։
Արարողությանը Միշել Օբամայի կեպարի հեղինակը դիզայներ Սերգի Հանդսոնն էր։ Նա բլուզ էր կրում, գոտիով զարդարված տաբատ եւ երկար վերարկու։ Նրա կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները, կաշվե ձեռնոցներն ու մուգ գույնի պաշտպանիչ դիմակը։
ԱՄՆ նախկին նախագահի խոսքերը ուրախացրել են համացանցի օգտատերերին, եւ նրանք նյութի մեկնաբանություններում սկսել են քննարկել ամուսինների հարաբերությունները: «Նշանակություն չունի, թե ինչ եք մտածում նրանց մասին որպես քաղաքական գործիչների, բայց դուք չեք կարող ժխտել, որ այդ զույգը պարզապես անթերի է», «Ես կցանկանայի, որ մեր հաջորդ նախագահը եւ նրա ընտանիքը նույնքան գեղեցիկ լինեն», «Պաշտում եմ նրանց», - գրել են նրանք:
Հունվարին համացանցի օգտատերերը երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ գնահատել են ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի թոռների արտաքին տեսքը: Նյութի համաձայն՝ 20-ամյա Մեյզին միջոցառման ժամանակ ներկայացել է Rodarte բրենդի` 1575 դոլար արժողությամբ մետաքսե վարդագույն զգեստով: 21-ամյա Ֆինեգանը երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian ապրանքանիշի մարջանագույն զգեստով։