Կիելինի․ Իբրահիմովիչն ընկերս էր, բայց հետո դարձավ ոխերիմ թշնամի
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կիելինին խոսել է «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Լիարժեք դրսեւորվելու համար ինձ պետք է մրցակցություն։ «Յուվենտուսում» Իբրահիմովիչի առաջին մրցաշրջանի ընթացքում մենք ընկերներ էինք թիմում։ Բայց հետո դարձավ ոխերիմ թշնամի, երբ տեղափոխվեց «Ինտեր»։ «Միլանում» նա ինձ համար սովորական մրցակից է»,- Կիելինիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում 36-ամյա Կիելինին մասնակցել է 6 հանդիպման։ 39-ամյա Իբրահիմովիչը Ա Սերիայի 12 խաղում խփել է 10 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։