Ժաննա Ֆրիսկեի նախկին ամուսինը կրկին հայր կդառնա
Շոումեն Դմիտրի Շեպելեւը՝ հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի նախկին ամուսինը, PeopleTalk-ի հետ զրույցում պատմել է, որ կրկին հայր կդառնա։ «Այն օրը, երբ ես ու Կատյան իմացանք, որ ծնողներ ենք դառնալու, ես միեւնույն ժամանակ գլխապտույտ ու թեթեւություն էի զգում»,- նշել է նա։ Շոումենի խոսքով՝ ինքն իրեն ավելի հանգիստ ու վստահ է զգում առաջնեկին սպասելու շրջանի համեմատ։
Հաղորդավարը հայտնել է, որ նախ իր որդին ու սիրելիի՝ Եկատերինա Տուլուպովայի դուստրը, որը լույս աշխարհ է եկել նրա առաջին ամուսնության ընթացքում, բացասական են արձագանքել ընտանիքում երեխայի լույս աշխարհ գալու լուրին։ «Հիմա՝ մի քանի ամիս անց, երեխաները մեր կողքին են եւ սպասում են փոքրիկի լույս աշխարհ գալուն՝ որպես նոր արկած»,- պարազաբանել է նա։
2019թ․-ի վերջին Շեպելեւը հայտնել է դիզայներ Եկատերինա Տուլուպովայի հետ հարաբերությունների մասին։ Նրանց հետ ապրում են Տուլուպովայի դուստրը՝ Լադան եւ Շեպելեւի որդին՝ Պլատոնը։ Զույգը ծանոթացել է երեխաների շնորհիվ․ երկուսն էլ նույն մանկապարտեզն են հաճախել։
Շեպելեւն ու Ժաննա Ֆրիսկեն ամուսնացած են եղել 2021թ․-ից մինչեւ նրա 2015թ․-ին գլխուղեղի ուռուցքի պատճառով նրա մահը։ 2013թ․-ի ապրիլին ծնվել է նրանց որդին՝ Պլատոնը, որն այժմ յոթ տարեկան է։