Ամերիկյան նորագույն էսկադրային ականակիրը մշտական տեղակայման նպատակով ժամանել է Ճապոնիա
ԱՄՆ-ի Arleigh Burke դասի Rafael Peralta հրթիռային էսկադրային ականակիրը մշտական տեղակայման նատակով ժամանել է Ճապոնիայի Յոկոսուկա ռազմածովային բազայի նավահանգիստ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմի ղեկավարությունը:
Rafael Peralta- ն նշվում է որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենաարդի և նորագույն նավերից մեկը: Այն շահագործման է հանձնվել 2017 թվականին:
«Այս նավերը ցույց են տալիս մեր հավատարմությունը տարածաշրջանային անվտանգությանը և աջակցությունը մեր դաշնակիցներին և գործընկերներին Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում օրենքի գերակայության իրականացման գործում», - ասված է հայտարարության մեջ: