«ԱվտոՎԱԶ»-ը սկսել է Lada Largus-ի թարմացված մոդելի թողարկումը
Ռուսական «ԱվտոՎԱԶ» ավտոարտադրողը սկսել է Lada Largus-ի թարմացված մոդելի սերիական արտադրությունը: Այս մասին փետրվարի 4-ին հայտնել են ապրանքանիշի մամուլի ծառայությունից:
Հոսքագծից իջած առաջին ավտոմեքենան է դարձել Lada Largus Cross-ը առավելագույն լրակազմով, ներկված նոր «Կարակում» գույնով:
Lada Largus-ի թարմացված մոդելն ունի Renault Logan 2-ի լուսարձակներ, ռադիատորի սեւափայլ խորշավոր ճաղավանդակ, օրիգինալ բամփեր, ծածկոց եւ այլաձեւ թեւեր: Սրահում տեղադրված է սարքերի նոր վահանակ եւ ղեկ, մուլտիմեդիայի համակարգ, առջեւի նստատեղերն ունեն կողային զարգացած աջակցություն:
Թարմացված Lada Largus-ի նախապատվերներ ընդունելու մեկնարկի մասին լրացուցիչ կհայտարարվի:
Հունվարի 28-ին հաղորդվել էր, որ «ԱվտոՎԱԶ»-ի նախկին դիզայներ Վալերի Սեմուշկինը իր կարծիքն էր հայտնել Lada Niva Travel ամենագնացի՝ Chevrolet Niva-ի ժառանգորդի կերպարի մասին:
Դիզայները քննադատել էր ամենագնացի հսկա առջեւի մասը, որը չի համադրվում կողերի եւ թափքի ընդհանուր ձեւի հետ: Դրանից բացի, անվակամարների մակադրակը, նրա խոսքով, նույնպես այնքան էլ սահմանափակված չէ եւ թողնում է ոչ այնքան պրոֆեսիոնալ թյունինգի տպավորություն: