Ֆրանսիայում փոթորկի ժամանակ ծովի ալիքները «վերստեղծել» են Պոսեյդոնի պատկերը (լուսանկարներ)
Ֆրանսիայում փոթորկի ժամանակ ծովի ալիքները վերստեղծել են հին հունական դիցաբանության մեջ ծովերիր աստված համարվող Պոսեյդոնի պատկերը, գրում է Daily Mail-ը։
Լուսանկարիչ Մաթյու Ռիվրինի տպավորիչ լուսանկարը, որը տղամարդը ֆիքսել է Լեսկոնիլ կոմունայում գտնվող իր տան մոտակայքում, պատկերում է ծովերի և օվկիանոսների հունական աստված Պոսեյդոնի դեմքը՝ թագը գլխին։
Լուսանկարչի խոսքով՝ ալիքների բարձրությունը, որոնք առաջացել են ֆրանսիայի հյուսիս-արևմտյան ափերին մոլեգնող «Ժյուստինա» փոթորիկի հետևանքով, եղել է ավելի քան 10 մետր:
«Երբ լուսանկարներ էի անում, տեսա Պոսեյդոնի՝ ալիքներից վեր ելնող անհավանական պատկերը»,- ասել է լուսանկարիչը՝ նշելով, որ իր աշխատանքներով ցանկանում է ցույց տալ ծովի ալիքերի ստեղծած «գեղեցկոթյունն ու շքեղությունը»։