ՀՀ ֆիննախ. Կենսաթոշակների եւ աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ գարնան սկզբին չպետք է առաջանան
Գարնան սկզբին պետական հատվածում կենսաթոշակների եւ աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ չպետք է լինեն: Այս մասին փետրվարի 4-ին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուզազյանը:
Ըստ նրա` դա պայմանավորված է նրանով, որ մակրոտնտեսական իրավիճակը կայուն է: «Սա ոչ միայն մեր, այլեւ միջազգային ներդրողների գնահատականն է: Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնված պնդումները այդպիսի ռիսկերի վերաբերյալ»,- հավելեց նա: