Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիին նվիրել է 300 հազար դոլար արժողությամբ վզնոց
Վերջին մի քանի ամիսները հայտնի զույգն անցկացրել է աշխարհի տարբեր ծայրերում: Ջոլին երեխաների հետ հանգստանում էր Ավստրալիայում, իսկ Բրեդն Անգլիայում նկարահանվում էր «Ցասում» ֆիլմում:
Այժմ վերջապես հայտնի ընտանիքը հավաքվել է մեկ վայրում. զույգն այս պահին Ճապոնիայում է: ԶԼՄ-ների հաղորդմամբ Ջոլի-Փիթ զույգը մեկ օր անցկացրել է հուշանվերների խանութում, որտեղ Բրեդը Ջոլիի համար գնել է վզնոց` 300 հազար դոլար արժողությամբ: