Բայդենը ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանի թեկնածությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես առաջադրեց Ուիլյամ Բերնսի թեկնածությունը ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հավելելով, որ տեղեկությունը ստացվել է Սպիտակ տնից:
Այժմ Բերնսի թեկնածությունը պետք է քննարկվի Սենատի կողմից:
2005-ից 2008-ին Բերնսը եղել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանը: Պետդեպարտամենտում նա հասել է մինչև պետքարտուղարի տեղակալի պաշտոնի: Բերնսը արտաքինքաղաքական ծառայությունից թոշակի է անցել 2014-ին ՝ 33 տարվա դիվանագիտական կարիերայից հետո:
Ներկայումս Բերնսը նախագահում է «Քարնեգի» հիմնադրամը: