Փետրվարի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 5-ին ժամը 14.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան 1-ին և 2-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: