Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 147, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 167 568 է, մահվան դեպքերինը՝ 3886
Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 568-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 3107 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 779 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3886-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 352 է, փաստացի բուժվողներինը՝ 4637 (մեկ օրում նվազել է 218-ով): Մեկ օրում արվել է 1829 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 656 323 թեստ: