Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը նախապատրաստվում է ընտրությունների. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Դեռևս հայտնի չեն արտահերթ ընտրությունների ժամկետները, ավելին՝ դեռևս պարզ էլ չէ՝ կանցկացվե՞ն այդ ընտրությունները, թե՞ ոչ: Սակայն ակնհայտ է, որ քաղաքական կուսակցությունները ամեն դեպքում նախապատրաստվում են և հետևողականորեն ուժեղացնում իրենց տարածքային կառույցները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին մարզերում ակտիվ կուսակցաշինությամբ է զբաղված մասնավորաբար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը: Բավականին ինտենսիվ անդամագրումներին զուգահեռ՝ կուսակցության մարզային պատասխանատուները, ինչպես նաև պարբերաբար մարզեր այցելող՝ կուսակցության խորհրդի անդամները հանդիպումներ են ունենում բնակչության հետ:
Տեղերից մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես կուսակցության տարածքային գրասենյակների համար ընտրվում են հնարավորինս մեծ ու հարմարավետ տարածքները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: