«Խիմկին» ցանկանում է պայմանագիր կնքել Էդգար Բաբայանի հետ
Ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Խիմկին» ցանկանում է պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի հետ, հաղորդում է ռուսական Sport-express-ը։
25-ամյա ֆուտբոլիստը հեռացել է դանիական «Հոբրոյից» եւ այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Դանիայի առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում Բաբայանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Ռուսաստանի առաջնության 19 տուրից հետո «Խիմկին» 25 միավորով 11-րդ տեղում է։