«Աթլետիկոյի» առաջատարներից մեկը վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա ֆուտբոլիստը թեթև է տանում հիվանդությունը: Նա ինքնամեկուսացվել է տնային պայմաններում:
Այս մրցաշրջանում Ֆելիշը Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: «Աթլետիկոն» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 8-ին Մադրդիում՝ մրցելով Վիգոյի «Սելտայի» հետ: