Բրիթնի Սփիրսը պատասխանել է իր տարօրինակ պարերը քննադատողներին
Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը հրապարակում է արել, որում կոպիտ պատասխանել է հետեւորդներին, որոնք իրեն քննադատում են ներքանզգեստով տարօրինակ պարերի համար։
«Բրիթնի, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Դու վախեցնում ես ինձ», «մենք միշտ աղոթում ենք քո ազատության համար, թագուհի», «թախիծն այդ աչքերում», «տպավորություն է, թե դու դեպրեսիա ես ապրել»,- յուրաքանչյուր հրապարակման մեկնաբանություններում գրում են Բրիթնի Սփիրսի երկրպագուները։
Սփիրսն իրեն քննադատողներին պատասխանել է, որ բոլորովին պարտավոր չէ որեւէ իդեալի համապատասխանել եւ ամսագրի շապիկի լուսանկարի նման տեսք ունենալ։ «Կներեք, բայց ես չպետք է ամսագրի շապիկի աղջկա նման տեսք ունենամ, երբ պարում եմ»,- Instagram-յան էջում գրել է նա։
Ավելի վաղ փոփ երգչուհին կրկին տեսանյութ էր հրապարակել, որում տարօրինակ պարերն ու գործողություններն անհանգստացրել էին երկրպագուներին։ Հետեւորդները վստահ են, որ Սփիրսին հանգստացնողներ են տալիս ու փակի տակ պահում։
Վերջին շրջանում Սփիրսի անունը կապված է կոնսպիրոլոգիական տեսությունների հետ։ Երկրպագուները կարծում են, որ երգչուհին կարող է վտանգի մեջ լինել, քանի որ վերջերս նամակ է հրապարակել, որում նշել է, որ իրեն «խաբել են ու հուսախաբ արել», իսկ երգչուհու հայրն ու մայրը պայքարում են նրա խնամակալության իրավունքի համար։ Սոցիալական ցանցերի օգտատերերը նույնիսկ ստեղծել են «freebritney» («ազատեք Բրիթնիին») հեշթեգը։