Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ն կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծման՝ Թրամփի սկսած աշխատանքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքը: Փետրվարի 2-ին այդ մասին Twitter-ում գրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքի շարունակումը եւ անձնախմբի անդամներին հրավիրում ենք կոնֆերենց-դահլիճում միանալու մեզ ցանկացած ժամանակ եւ հաղորդակից դարձնելու իրենց կողմից կատարվող կարեւոր աշխատանքի մասին նորություններին»,- հայտարարել Է նա:
2018 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին կարգադրել Է ստեղծել Տիեզերական ուժեր՝ որպես երկրի զինված ուժերի լիարժեք տեսակ:
Ինչպես նշում Է The Hill թերթը, ԱՄՆ-ի երկու կուսակցությունների օրենսդիների կարծիքով՝ Տիեզերական ուժերն անհրաժեշտ են, որպեսզի զինվորականները բավականաչափ ուշադրություն նվիրեն տիեզերքին՝ Չինաստանին եւ Ռուսաստանին դիմակայելու համար: