Փոփ աստղ Լեդի Գագան լեգենդար էստրադային երգիչ Թոնի Բենեթի մասնակցությամբ, չնայած վերջինիս հիվանդությանը, երաժշտական ալբոմ է ձայնագրել, հայտնում է Variety-ն
Փոփ աստղ Լեդի Գագան լեգենդար էստրադային երգիչ Թոնի Բենեթի մասնակցությամբ, չնայած վերջինիս հիվանդությանը, երաժշտական ալբոմ է ձայնագրել, հայտնում է Variety-ն։
Նոր ալբոմը կթողարկվի 2021-ի գարնանը․ 2014-ին զույգը համատեղ թողարկել էր Cheek to Cheek ձայնասկավառակը, որը մեծ հաջողություն էր ունեցել։
Նշվում է, որ երբ Բենեթը 2018 թվականին Նյու Յորքի Electric Lady ստուդիայում Լեդի Գագայի հետ սկսել է նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները, նրա մոտ արդեն իսկ առկա են եղել Ալցհայմերի հիվանդություն ակնհայտ ախտանշաններ։
Ինչպես հաղորդում է AARP պարբերականը, որոնց ձեռքում են հայտնվել ձայնագրման աշխատանքներից տեսագրություններ, Բենեթը շատ հազվադեպ է խոսել, իսկ երբեմն էլ՝ շփոթված տեսք է ունեցել։ Գագան հասկացել է՝ ինչ է կատարվում նրա հետ, ուստի կարճ ու հասարակ պատասխան արտահայտություններ է հնչեցրել (հենց այդպես են փորձագետները խորհուրդ տալիս շփվել Ալցհայմերի հիվանդների հետ)։