Մոսկվայում և հարակից շրջաններում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և հարակից շրջաններում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ՝ մերկասառույցի պատճառով: Այս մասին հայտնում է RT-ն՝ ՌԴ հիդրոօդերևութաբանության կենտրոնին հղումով:
«Վտանգավոր երևույթների ինտենսիվության աստիճանը գնահատվում է «դեղին», ինչը նշանակում է՝ եղանակը պոտենցիալ վտանգավոր է», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մերկասառույցի առկայության մասին նախազգուշացումը Մոսկվայում և Մոսկվայի մարզում գործում է մինչև փետրվարի 4-ի ժամը 21:00-ն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գլխավոր մասնագետ Մարինա Մակարովան հայտնել էր, որ Կենտրոնական Դաշնային շրջանում կտրուկ ցուրտ է սկսվելու շաբաթ օրը՝ փետրվարի 6-ին: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով մինչև -17°С: