Բայդենը միգրացիոն քաղաքականության ոլորտում Թրամփի կայացրած մի շարք որոշումներ է չեղարկել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի որոշում է ստորագրել ու չեղարկել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի ստորագրած մի շարք հրամաններ ԱՄՆ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը:
Բայդենը, մասնավորապես, չեղարկել է այն որոշումը, ըստ որի՝ ԱՄՆ պետական սահմանն ապօրինի հատելու պատճառով քրեական հետապնդման ենթարկված միգրանտներին նրանց երեխաներից բաժանում էին: ԱՄՆ նոր նախագահի որոշմամբ՝ աշխատանքային խումբ է ձևավորվելու նման կարգավիճակում գտնվող ընտանիքների վերամիավորման համար:
«Մենք աշխատելու ենք արմատախիլ անել նախորդ վարչակազմի ազգային ու բարոյական խայտառակությունը, որի պատճառով սահմանին բազմաթիվ ծնողների բաժանել են իրենց երեխաներից»,- ասել է Բայդենը:
Բայդենի այլ որոշումներով նախատեսվում է կանոնակարգել տարածաշրջանում միգրացիոն հոսքերը, միասնական հենք ստեղծել միգրացիայի պատճառների վերացման համար: