Աշխարհի բազմակի չեմպիոն Երջանիկ Ավետիսյանը կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի
Ստենդային հրաձգության աշխարհի չեմպիոն ու գավաթակիր, բազմափորձ Երջանիկ Ավետիսյանը կմասնակցի Կահիրեում կայանալիք ստենդային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս մասին ArmSport-ը տեղեկացավ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Այն կկայանա Փետրվարի 22-26-ը։
Երջանիկ Ավետիսյանը հանդես կգա մարզիչ Գոռ Բարսեղյանի գլխավորությամբ: