Ռուսական «Գազպրոմ էներգահոլդինգը» ցանկանում է գնել «Լուկոյլ» և «Քվադրա» ընկերությունների բաժնետոմսերը
Ռուսական «Գազպրոմ էներգահոլդինգ» ընկերությունը հետարքրքված է «Լուկոյլ» և «Քվադրա» ընկերությունների բաժնետոմսերը գնելով, եթե կողմերին հաջողվի բաժնետոմսերի արժեքների հարցում համաձայնության հասնել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է «Գազպրոմ էներգահոլդինգ»-ի ղեկավար Դենիս Ֆյոդորովը:
«Մենք բաժնետոմսերի ձեռք բերման մի քանի տարբերակ ենք քննարկել, մեր ընկերության ներդրումային ներուժը բավական մեծ է»,- նշել է ընկերության ղեկավարը:
«Լուկոյլը» ռուսական նավթագազային ոլորտում գործունեություն ծավալով խոշոր ընկերություն է, «Քվադրա»-ն՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն: