Փոլ Մակքարթնին բացահայտել է "Yesterday" երգի ստեղծման գաղտնիքը (տեսանյութ)
LifeStyleՀայտնի «բիթլ» Փոլ Մակքարթնին երաժշտական Mojo ամսագրի հետ զրույցում պատմել է, որ վերջերս հասկացել է, թե ով է իրեն ոգեշնչել գրել "Yesterday" լեգենդար երգը:
Մակքարթնիի խոսքով՝ երգի ստեղծման վրա ազդել են իր կյանքի ողբերգությունները՝ մոր՝ քաղցկեղի պատճառով մահը, թմրանյութերի պատճառով Ճապոնիայում իր ձերբակալությունը, Ռինգո Սթարի առաջին կնոջ՝ Մարինի մահը:
Նա նշել է, որ այդ ժամանակ՝ գտնվելով ծանրագույն ժամանակաշրջանում, լավագույն թերապիան երգ գրելն էր: Այսպիսով, Մակքարթնիի խոսքով՝ քշում ես դևերին:
Երգիչը, սակայն, նկատել է, որ մինչև վերջին ժամանակներս, նա չի ընդունել այն, որ Yesterday երգը նվիրված է իր մորը: Նա մեջբերել է երգի կրկներգը («Ինչո՞ւ նա ստիպված եղավ գնալ: Ես չգիտեմ, իսկ նա չի ասում: Ես ինչ-որ բան այնպես չեմ ասել») և նկատել, որ հնարավոր է՝ դա հոգեբույժների համար աշխատանքի հարուստ դաշտ է:
Բաժանմանը ձոնված "Yesterday" երգը գրվել է դեռևս 1964 թվականին: Սակայն «Բիթլզ» խումբն այն ձայնագրել է միայն 1965 թվականին: Այն ընդգրկվել է "Help!" ալբոմում: Անցած 48 տարիների ընթացքում ձայնագրվել է երգի ավելի քան 2000 cover տարբերակ, իսկ ինքը՝ երգն արժանացել է Grammy-ի փառքին:
ՆԵրկայումս 71-ամյա Փոլ Մակքարթնին պատրաստվում է իր նոր ալբոմի լույս ընծայմանը, որն ունի "New" անվանումը: Ալբոմի թողարկումը նախատեսվում է 2013 թվականի հոկտեմբերի 14-ին: Օգոստոսի վերջին երգիչը ներկայացրել է նոր ալբոմի առաջին սինգլը, որը նույնպես անվանվում է "New":
"New" երգի տեսահոլովակն առաջարկում ենք ստորև