Բայդենն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում մտադիր է առաջադրել Զիմբաբվեում ԱՄՆ ներկայիս դեսպանի թեկնածությունը. AP
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղարի օգնականի պաշտոնում մտադիր է առաջադրել Զիմբաբվեում ԱՄՆ ներկայիս դեսպանի՝ Բրայեն Նիքոլսի թեկնածությունը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ այդ մասին Բայդենը կհայտարարի եկող շաբաթվա ընթացքում:
Եթե նրա թեկնածությունը հաստատվի, ապա Նիկոլսը կլինի առաջին աֆրոամերիկացին, որը Թերենս Թոդմանից հետո՝ շուրջ 50 տարի անց, կզբաղեցնի այդ պաշտոնը:
Նիկոլսը 2020 թ. ամռանը դատապարտել էր ամերիկյան ոստիկանության կոշտ գործողությունների ԱՄՆ սևամորթ քաղաքացիների նկատմամբ և նման հայտարարություններով հանդես էր եկել, երբ Միացյալ Նահանգներում զանգվածային ցույցեր էին:
Արտերկրում պաշտոնավարող ԱՄՆ դեսպանները, սովոորաբար, հազվադեպ են հրապարակայնորեն անդրադառնում ԱՄՆ-ում կատարվող ներքին գործընթացներին: