Կարսի զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Հայաստանին հարակից Կարսում Թուրքիան և Ադրբեջանը սկսել են տասնօրյա համատեղ զորավարժություններ: Զորավարժությունների ուղերձի ռազմական կողմն այն է, որ երկու երկրների զորքերի հրամանատարաշտաբային համատեղ փոխգործակցության արդյունավետությունն է ստուգվում, ինչպես նաև զորքերի մարտունակությունն է բարձրացվում:
Անհամեմատ ավելի բազմանշանակ են զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները: Եթե այն նպատակ է հետապնդում ճնշում գործադրել Հայաստանի վրա եռակողմ հայտարարության դրույթները կատարելու և տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ընդլայնելու, լոգիստիկ ենթակառուցվածքները բացելու ուղղությամբ, ապա դա տրամաբանական չէ: Քանի որ նման հարցերը մի կողմից ամրագրված են միակ իրավական ուժ ունեցող եռակողմ հայտարարության մեջ, որի կետերի կատարումը եթե խախտող էլ կա, ապա դա, միանշանակ, Ադրբեջանն է:
Եթե դիտարկենք այն տարբերակը, որ զորավարժություններն ուղղված են Հայաստանի արևմտյան սահմանների դեմ, ապա դա ուղղակիորեն նշանակում է Ռուսաստանի հետ առճակատման նախապատրաստություն, քանզի հայտնի է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական համաձայնագրով այդ սահմանի վերահսկողությունը իրականացնում են ռուսական սահմանապահ զորքերը և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: