Աննա Սեմենովիչը հազիվ է փրկվել խեղդվելուց
Աննա Սեմենովիչին հետևում է անհաջողությունը: Վերջերս նա խնդիրներ էր ունեցել թոքերի հետ: Երգչուհին բավականին երկար ժամանակ բուժումներ են իրականացնում` բժիշկների վերահսկողությամբ: Նա հազիվ էր ուշքի եկել տեղի ունեցածից, երբ նրա գլխին նորից սև ամպեր կուտակվեցին:
Աննան հանդիսատեսի առաջ ելույթ է ունեցել առանց ուժերը խնայելու. ելույթի ժամանակ ծուխ բաց թողող սարքից նա իրեն վատ է զգացել, սակայն շարունակել է երգել:
Համերգից հետո նա երկրպագուներին խոստովանել է, որ փրկվել է խեղդվելուց: «Այդպիսի պայմաններում բավականին դժվար է ելույթ ունենալ»,- խոստովանել է նա: Երկրպագուները երգչուհուն խորհուրդ են տվել խնայել իրեն: