Դատարանը Նավալնու պայմանական ժամկետը փոխարինել է իրականով՝ 3,5 տարի գաղութում
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը չեղարկել է «Իվ Ռոշեի» գործով Ալեքսեյ Նավալնու պայմանական պատժաչափը եւ փոխարինել է այն 3,5 տարի գաղութում իրական կալանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Դատարանը դաշնային դատարանի առաջարկը բավարարման ենթակա է համարում»,- հրապարակել է վճիռը դատավոր Նատալյա Ռեպնիկովան:
Մինչդեռ ավելի վաղ Նավալնուն հաջողվել էր երեք անգամ խուսափել պայմանական պատիժը իրականով փխարինելուց: Մերժման որոշումները կայացվել են Մոսկվայի Լյուբլինի դատարանի կողմից՝ 2015 եւ 2016 թվականներին, իսկ Մոսկվայի Սիմոնովյան դատարանը 2017-ին նույնպես միայն երկարացրել էր նրա փորձաշրջանը՝ գաղութ ուղարկելու հարց չբարձրացնելով:
Պատժի փոփոխման վճիռը դեռ ուժի մեջ չի մտել. կողմերը բողոքարկելու համար տասը օր ունեն:
Նավալնին երկու պայմանական դատվածություն ունի: Առաջինը՝ «Կիրովլեսի» գործով, կապված է ավելի քան 16 միլիոն ռուբլու վատնման, երկրորդը՝ «Իվ Ռոշեի» գործով, ավելի քան 30 միլիոն ռուբլու հափշտակման հետ: Դեկտեմբերին Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Նավալնու դեմ՝ խոշոր չափի խարդախության համար: