Մանչինին կհեռանա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ 2022–ին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո կհեռանա պաշտոնից։
«Մտադիր եմ աշխարհի առաջնությունից հետո վերադառնալ ակումբային ֆուտբոլ։ Կան շատ մարզիչներ, որոնք կարող են ինձ փոխարինել ազգային թիմում։ Կարող եմ նշել Ալեգրիին, Անչելոտիին, Գասպերինիին»,– Մանչինիի խոսքը մեջբերում է Football Italia–ն։
56–ամյա մասնագետն Իտալիայի հավաքականը գլխավորում է 2018թ. մայիսից։ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում իտալացիները 10 հաղթանակ տարան 10 խաղում՝ դուրս գալով եզրափակիչ փուլ։ Իտալիայի թիմը նաեւ դուրս է եկել Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ եւ կմրցի իսպանացիների հետ։