Անջելինա Ջոլին պատմել է, որ որդին խոսում է ռուսերեն
Ամերիկացի 45-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել բրիտանական Vogue-ին, որում անկեղծորեն պատմել է երեխաների ու կյանքի մասին։
Պարբերականի գլխավոր խմբագիրը եղել է աստղի՝ Լոս Անջելեսում գտնվող բնակարանում։ Տան բակում տեղի է ունեցել դերասանուհու ֆոտոշարքը։ Անջելինան հարցազրույցում հայտնել է, որ մասնավորապես մեծ հույս է կապում մեծացող սերնդի հետ։ Ջոլիի խոսքով՝ նայելով երեխաներին՝ ինքը տեսնում է, որ նրանք մեծ քանակով տեղեկատվություն են ստանում եւ ավելի շատ ճնշում զգում, քան ինքը նույն տարիքում։
«Բայց ես տեսնում եմ, թե ինչպես է Մեդքսն ինչ-որ մեկի հետ շփվում տեսակապով ռուսերենով կամ կորերենով, ինչպես է Շայլոն կապ պահպանում Նամիբիայիում իր ընկերների հետ։ Երիտասարդները սովորել են շփվել ու միմյանց ճանաչել այդ գլոբալ ձեւով։ Հենց նրանք էլ կսովորեցնեն լուծել մեր խնդիրները»,- նշել է աստղային մայրիկը։
Անջելինան նաեւ պատմել է, որ այս տարի որդին՝ Փաքսը, ավարտական դասատարանում է, իսկ դուստրը՝ Զախարան, պատրաստվում է վարորդական իրավունք ստանալ։ «Ես զգում եմ, որ ինձ չեն բավարարում հմտությունները՝ տնակյաց մայրիկ լինելու համար։ Ես դա հաղթահարում եմ երեխաներիս շնորհիվ։ Նրանք օգնում են ինձ, բայց ես այդ հարցում այնքան էլ լավ չեմ գլուխ հանում։ Դա կարող է ծամծմված հնչել, բայց եթե իսկապես սիրում եք ու ջանքեր գործադրում, փաստը, որ ձեր ձվածեղն այրվել է, ի վերջո նշանակություն չունի»,- նշել է Ջոլին։
Անջելինան հավելել է, որ չգիտի՝ կարող է արդյոք իրեն այս պահին բացարձակ երջանիկ անվանել, քանի որ վերջին մի քանի տարիները նրա համար բավական ծանր են եղել։ Նրա խոսքով՝ ինքը «կենտրոնացել է իր ընտանիքի բժշկման վրա։
Ի դեպ, Անջելինան վեց երեխա ունի՝ երեքը որդեգրված եւ երեքը կենսաբանական, որոնք լույս աշխարհ են եկել Բրեդ Փիթի հետ ամուսնության ընթացքում։