2,1-3,4 մլն դոլար. Անջելինա Ջոլին աճուրդի կհանի Չերչիլի վրձնած կտավը, որը գնել էր Բրեդ Փիթի հետ ամուսնության ժամանակ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի վրձնած կտավը, որը հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ձեռք էին բերել իրենց ամուսնության ժամանակ, աճուրդի կհանվի, գրում է Forbes-ը՝ հավելելով, որ Christie's աճուրդի տունը այն կվաճառի 2,1-ից 3,4 մլն դոլարով։
Սիրողական նկարիչ Չերչիլը «Կուտուբիա մզկիթի աշտարակը» կտավը նվիրել է ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին՝ որպես Կասաբլանկայում կայացած խորհրդաժողովին նրանց համատեղ մասնակցության, իսկ այնուհետև 1943 թվականի հունվարին մերձակա Մարաքեշ այցելության հուշանվեր։
Հենց այնտեղ էլ երկու համաշխարհային առաջնորդները քննարկել էին Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստների ջախջախման իրենց ծրագիրը։ Չերչիլը հեղինել է մոտ 500 կտավ, բայց սա միակն է, որ ստեղծել է պատերազմի տարիներին։
1945 թվականին Ռուզվելտի մահից հետո նախագահի որդին վաճառել է կտավը, որը տարիների ընթացքում տարբեր սեփականատերեր է ունեցել։ 2011-ին նկարը ձեռք է բերել հոլիվուդյան զույգը: Իսկ այժմ՝ Փիթի հետ բաժանությունից տարիներ անց, Անջելինա Ջոլին որոշել է կրկին աճուրդի հանել նկարը։