Ռուսական դպրոցներում առաջիկայում դաստիարակության գծով խորհրդականներ կհայտնվեն
Ռուսաստանի Դաշնության կրթության նախարար Սերգեյ Կրավցովը հայտարարել է, որ շուտով ռուսական դպրոցներում կներդրվի դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի խորհրդականի պաշտոնը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հունվարի 27-ին տեղի ունեցած Դաշնային խորհրդի ժամանակ նախարարը, մասնավորապես, նշել է՝ երկրի բոլոր մարզերում հաստիքի համալրման նպատակով մրցույթ կանցկացվի:
Կրթության նախարարությունից այս առնչությամբ պարզաբանել են, որ մրցույթին կարող են մասնակցել ինչպես գործող մանկավարժները, այնպես էլ մանկավարժական բուհերի չորրորդ կուրսի ուսանողները:
Լրատվամիջոցի ենթադրություններով՝ խորհրդականները կաշխատեն ոչ միայն տնօրենների, այլ նաև աշակերտների հետ: