Առաջին աշխարհամարտի զինվոր, որը Կամերունի անտառներում շիմպանզե է կերել․ կանադացի համաճարակաբանը պնդում է, որ հայտնաբերել է ՁԻԱՀ-ի առաջին վարակակրին
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշն (ՁԻԱՀ) ավելի քան 33 միլիոն կյանք է խլել, իսկ նրա հարուցիչի՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ (ՄԻԱՎ) մինչ օրս պատվաստանյութ չի հատնաբերվել, գրում է Daily Mail-ը։
Վիրուսի փոխանցումը և դրա ախտանիշները մեղմող դեղամիջոցները ներկայում հասանելի են շատ երկրներում, սակայն միայն 2019 թվականին 1,7 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով:
Կանադայում համաճարակաբանական համալսարանի պրոֆեսոր Ժակ Պեպին երկար տարիներ է՝ փորձում է պարզել ՄԻԱՎ-ի ծագումը։
2011-ին հրատարակված «ՁԻԱՀ-ի ծագումը» գրքում, նա եկել էր այն եզրահանգմանը, որ 20-րդ դարի սկզբին աֆրիկյան Կամերուն պետությունում ՄԻԱՎ-ով առաջին անգամ վարակվել է մի որսորդ։
Այժմ հեղինակը վերահրատարակել է գիրքը՝ ուղղելով «առաջին վարակակիր որսորդի» մասին պնդումը։
Համաճարակաբանը նշում է, որ «զրոյական հիվանդը» եղել է ոչ թե տեղացի որսորդը, այլ Առաջին համաշխարհային պատերազմի սովալլուկ զինվորը, որը 1916-ին Կամերունի անտառներից մեկում ստիպված է եղել քաղցը հագեցնել շիմպանզե ուտելով։
Նշվում է, որ ՄԻԱՎ-ը, ինչպես Covid-19, թռչնագրիպը և այլ հիվանդությունները, կարող են փոխանցվել կենդանիներից։