ԱՄՆ Սենատի հանրապետականները վիճել են կուսակցության «քաղցկեղի» պատճառով
Սենատի հանրապետական առաջնորդ Միթչ Մաքքոնելը հայտարարել է, որ կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինի կողմից տարածված «անմիտ ստերն ու դավադրության տեսությունները» վերածվել են քաղցկեղի կուսակցության համար: Այս մասին գրում է Hill հրատարակությունը:
«Ինչ-որ մեկի ենթադրությունները, որ գուցե ոչ մի ինքնաթիռ չի ներխուժել Պենտագոն սեպտեմբերի 11-ին (2001 թվականի ահաբեկչության ժամանակ), որ դպրոցական սարսափելի կրակոցները նախապես ծրագրված էին, և որ Քլինթոնները կործանել են Ջոն Քենեդի կրտսերի ինքնաթիռը իրականության հետ ոչ մի աղերս չունեն»,-ասել է Մաքքոնելը:
Ըստ պարբերականի, Մաքքոնելը կոնգրեսականի կողմից աջակցվող դավադրության տեսությունները բնութագրել է որպես «քաղցկեղ Հանրապետական կուսակցության համար»: Նշվում է, որ նա ուղղակիորեն չի նշել Գրինի անունը, բայց ինքը՝ կոնգրեսականը, չի հապաղել հայտարարել, որ կուսակցության համար իսկական քաղցկեղը «թույլ հանրապետականներն» են:
«Հանրապետական կուսակցության համար իրական քաղցկեղը թույլ հանրապետականներն են, որոնք միայն արժանապատվորեն պարտվել գիտեն: Այդ պատճառով մենք կորցնում ենք մեր երկիրը»,-գրել է հանրապետական կոնգրեսականը իր թվիթերյան էջում:
Ավելի վաղ Գրինը Ներկայացուցիչների պալատում Բայդենին իմփիչմենթի հոդվածներ էր ներկայացրել կոռուպցիայի մեղադրանքով: Նրա խոսքերով՝ Բայդենը «չարաշահել է իր իշխանությունը՝ թույլ տալով իր որդուն ՝ Հանթեր Բայդենին, փող քաշել Ամերիկայի ամենամեծ թշնամիներից ՝ Ռուսաստանից և Չինաստանից»: Ոչ միայն հաստատման, այլև իմպիչմենթի քննարկման շանսեր չկան, քանի որ դրան չեն աջակցում Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ունեցող դեմոկրատները:
CNN-ը նախկինում հայտնել էր, որ Գրինը QAnon դավադրության տեսության կողմնակից է, համաձայն որի ՝ դեմոկրատները իբր Վաշինգտոնի ռեստորանում կազմակերպել են սոցիալական շահագործման ցանց անչափահասների համար, իսկ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը պայքարում է այդ դավադրության դեմ: Սկզբնապես հաստատում չունեցող այս տեսությունը հայտնվել է քիչ հայտնի ֆորումներում, բայց հետագայում թափանցել է քաղաքականություն: