ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինային ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն է խոստացել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինային ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն է խոստացել, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Համապատասխան հայտարարությունը Բլինկենն արել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում:
«Նա խոստացել է շարունակել ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային»,-նշել է Փրայսը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Ղրիմի հարցի և Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի դիվանագիտական լուծումը։ Նրանք անդրադարձել են նաև կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական բարեփոխումներին և կորոնավիրուսի զսպմանը:
Ավելի վաղ Կուլեբան Բլինկենի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ Կիևի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները «նոր շրջափուլ» են մտնում։