Ադրբեջանում 5 տարվա ազատազրկման են դատապարտել "Давай, до свидания" տեսանյութը YouTube ներբեռնողին
Բաքվի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել "Толыши сядо" թերթի խմբագիր Գիլալա Մամեդովն, ով 2012թ մեղադրվում էր երկրի դավաճանության, էթնիկական, ռասայական և կրոնական ատելություն բորբոքելու և հրահրելու մեջ, ինչպես նաև թմրանյութեր ձեռք բերելու, պահելու և վաճառելու մեջ:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հետաքննության ժամանակ պարզվել է, որ Մամեդովը 1992 թ-ից համագործակցում էր իրանական հատուկ ծառայությունների հետ և գումարային պարգևատրմամբ նրանց էր փոխանցում՝ Ադրբեջանական իշխանությունների մասին տեղեկություններ:
Նշենք, որ Մահմեդովը ավելի հայտնի է նրանով, որ YouTube է ներբեռնել "Давай, до свидания" տեսանյութը: