Mercedes G63-ը ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել է բետոնե բաժանարար պատին եւ կողաշրջվել. կա վիրավոր
Փետրվարի 1-ին, ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Երեւանի բնակիչ, 45-ամյա Արսեն Ասատրյանը իր վարած Mercedes G63 մակնիշի ավտոմեքենայով, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե բաժանարար պատին եւ կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամ՝ վթարի հետեւանքով ուղեւոր, Երեւանի բնակիչ, 25-ամյա Վանիկ Խանսամանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: